Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ադրբեջանը երկկողմ կապերն ամրապնդելու մեծ ներուժ ունեն, շեշտում է Մատվիենկոն


Ռուսաստանն ու Ադրբեջանը տնտեսական փոխգործակցությունն ընդլայնելու և երկկողմ կապերն ամրապնդելու մեծ ներուժ ունեն, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։

«Մեր երկրների առաջնորդները մշտական երկխոսության մեջ են, և մենք ջերմորեն ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նպատակադրվածությունը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և դաշնակցայինի հասցնելու վերաբերյալ», - ասել է Մատվիենկոն։

Դաշնային խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է զարգացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG