Մատչելիության հղումներ

Շարմազանովը հակադարձում է՝ պատերազմն արդյունք էր Փաշինյանի «հակաբանակցային քաղաքականության»


Կապիտուլյանտը ոչ միայն բանակցություններն է տապալել, նա տապալել է և՛ բանակցություները, և՛ հրահրել է պատերազմ, և՛ իր մեծամտությամբ հայկական կառուցողական դիրքերը դարձրել է ապակառուցողական, այսօր «Ազատության» հետ զրույցում, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից նախկին իշխանություններին ուղղված մեղադրանքներին, ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Փաշինյանն արձանագրել էր՝ 44- օրյա պատերազմում կռիվ են տվել ընդդեմ 20-ամյա դավաճանության, ընդդեմ 20-ամյա կապիտուլյացիայի։ Նրա խոսքով՝ երբ Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր՝ հունական կղզիներում։

Շարմազանովն այսօր հակադարձեց՝ պատերազմն արդյունք էր Փաշինյանի «հիմար, անհեթեթ, հախուռն հակահայկական ու հակաբանակցային քաղաքականության»։

«Սերժ Սարգսյանի բանակցածով Շուշին, Հադրութը, Մատաղիսը, Թալիշը, Դադիվանքը, Լաչինը, Քարվաճառը․․․ էն, ինչ որ ինքը տվել ա՝ էն 5-ը չեմ ասում, դրանք մնում էին մեր վերահսկողության տակ, Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, ավելի բարձր փաստացի, քանի կար մինչև պատերազմը, և բանակցություններով վերջնական կարգավիճակի հնարավորություն կար, որը պարտադիր ուժ ուներ։ Սա էր մեր ժառանգությունն էս կապիտուլյանտին», - ասաց Շարմազանովը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

XS
SM
MD
LG