Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում շաբաթ օրը հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել ընդդեմ այսպես կոչված «կորոնավիրուսային անձնագրերի» (COVID-19 Pas), որը երկրում սկսել է գործել այս ամսվա սկզբից։
«Կորոնավիրուսային անձնագրերը» Դանիայում տրվում են 15 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին, ովքեր պատվաստվել են COVID-19-ի դեմ, վերջին 72 ժամվա ընթացքում թեստի բացասական արդյունք ստացել կամ 2-20 շաբաթների ընթացքում կորոնավիրուսով են հիվանդացել։
Կառավարության որոշման համաձայն՝ նման անձնագրեր ունեցողները կարող են ազատ այցելել ռեստորաններ և սրճարաններ, թանգարաններ, գրադարաններ, մայիսից այդ ցանկը կարող է ընդլայնվել։ Մամուլը արդեն այդ փաստաթուղթն անվանել է «ազատության տոմս», սակայն ոչ բոլոր դանիացիներն են դրական վերաբերվում դրան։