Մատչելիության հղումներ

Covid-19-ի դեմ պատվաստանյութերի մեծ մասը ստացել են հարուստ երկրները` ըստ Bloomberg-ի


Bloomberg-ի տվյալներով` աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը կազմում է շուրջ 5 տոկոս, պատվաստանյութերի մեծ մասը ստացել են հարուստ երկրները։

Գործակալության համաձայն՝ պատվաստվածների ընդհանուր թվի 40 տոկոսը բաժին է հասնում 27 բարեկեցիկ երկրների, որոնք կազմում են մոլորակի բնակչության 11 տոկոսը։ Ընդ որում, հարուստ երկրները գնում են այնպիսի քանակությամբ պատվաստանյութ, որը թույլ կտա բոլոր քաղաքացիներին պատվաստել մի քանի անգամ։

Միացյալ Նահանգները համարվում է առաջատար. այստեղ արդեն պատվաստվել է բնակչության 24 տոկոսը։ Մինչ այդ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը շարունակում է աճել՝ հասնելով 134 միլիոնի, մահացել է ավելի քան 2 միլիոն 900 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG