Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն հայտարարում է՝ «Ուրսուլա ֆոն դեր Լայենը ոտքի վրա էր մնացել ոչ մեր մեղքով»


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, Անկարա, 6-ը ապրիլի, 2021թ.
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, Անկարա, 6-ը ապրիլի, 2021թ.

«Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Անկարա կատարած այցի ժամանակ տեղի ունեցած սկանդալի հետ Թուրքիան որևէ առնչություն չունի», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով ԵՄ ղեկավարների այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ մի քանի րոպե շարունակ կանգնած էր մնացել՝ աթոռի բացակայության պատճառով։

«Հանդիպմանն ընդառաջ երկու կողմերի արարողակարգային ծառայությունների ներկայացուցիչները քննարկել էին դրա դետալները, և ամեն ինչ կազմակերպվել էր ըստ եվրոպացիների ներկայացրած պահանջների», - հայտարարել է Չավուշօղլուն։

XS
SM
MD
LG