Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն դատախազությունից ստացել է Օնիկ Գասպարյանի հաղորդման նյութերը


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Գլխավոր դատախազությունից ստացել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացրած հանցագործության մասին հաղորդման նյութերը, «Ազատության»-ը փոխանցեցին ՀՔԾ-ից։

Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն մարտի վերջին։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան իր պաշտոնանկության հարցով։ Դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը, որից բխում է, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը դեռ Գասպարյանն է։

Սակայն վարչապետի աշխատակազմը հայտնեց, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ԳՇ պետի պաշտոնից։ Գասպարյանի փաստաբանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ Դատախազություն հաղորդում են ներկայացնելու:

XS
SM
MD
LG