Մատչելիության հղումներ

ԿԲ նախագահը Արմեն Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի մասին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանին, հայտնում է նախագահի աշխատակազմը:

Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի և ֆինանսական համակարգի բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ:

Համաձայն հաղորդագրության՝ մտքեր են փոխանակվել նաև միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների և մեր երկրի տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG