Մատչելիության հղումներ

Չեխիայում կորոնավիրուսի ախտահարումների թիվը մոտենում է 1 միլիոն 554 հազարին


Չեխիա - Առողջապահական ծառայությունները կորոնավիրուսի ստուգումներ են անցկացնում Պրահայի հյուրանոցներում, արխիվ
Չեխիա - Առողջապահական ծառայությունները կորոնավիրուսի ստուգումներ են անցկացնում Պրահայի հյուրանոցներում, արխիվ

Չեխիայում կորոնավիրուսի ախտահարումների ընդհանուր թիվը մոտենում է 1 միլիոն 554 հազարին: Կորոնավիրուսից մահացած բնակիչների թիվը երեկ հասել է 27 հազար 57-ի:

Ապրիլի 4-ի դրությամբ Չեխիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 1 միլիոն 809 հազար բնակիչ:

Չեխիայում անցած ամիս հայտարարվել է արտակարգ դրություն, որն ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 11-ը:

Իշխանությունների պահանջով երկրում փակ են բոլոր դպրոցները և ոչ կենսական նշանակության հիմնարկները: Մարդիկ չեն կարող հեռանալ իրենց բնակավայրերից առանց պատկան թույլտվության, որը տրվում է միայն աշխատանքի գնալու, բժշկին այցելելու կամ առևտուր անելու համար:

Աշխատողներն աշխատավայրերում պարտավոր են դիմակներ կրել և սոցիալական հեռավորություն պահպանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG