Գերմանիայի զինված ուժերի կողմից ղեկավարվող պատվաստումների առաջին կենտրոնը սկսել է աշխատել շուրջօրյա, իսկ Ֆրանսիայում Զատկի հետ կապված հանգստյան օրերին հսկայական մարզադաշտ է բացվել ՝ շուրջ 9 հազար մարդու պատվաստելու հնարավորությամբ, քանի որ Եվրոպան աշխատում է արագացնել COVID-19-ի դեմ պատվաստումների իր ծրագիրը:
Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է գրեթե 67 հազար նոր վիրուսակիր, ավելի քան 5,3 հազար մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Համաճարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 5 միլիոնի:
Եվրամիության երկրների իշխանությունները հայտարարում են սահմանափակումների մասին և մասամբ դադարեցնում տնտեսական կյանքը՝ որպես վարակի տարածումը զսպելու և հիվանդանոցային համակարգի կոլապսը կանխելու միջոց: