Մատչելիության հղումներ

Իրանը բանակցություններ է սկսել միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի հարցով


Իրանի և գերտերությունների միջև միջուկային համաձայնագրի ստորագրման արարողությունը Վիեննայում, 14-ը հուլիսի, 2021թ․
Իրանի և գերտերությունների միջև միջուկային համաձայնագրի ստորագրման արարողությունը Վիեննայում, 14-ը հուլիսի, 2021թ․

Իրանը հեռավար բանակցություններ է սկսել հինգ գերտերությունների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, որոնց ընթացքում կքննարկվի Միացյալ Նահանգների հնարավոր վերադարձը 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրին։

Վաշինգտոնը ողջունել է այս քայլը։ «Սա, անշուշտ, դրական զարգացում է», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, հավելելով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է «փոխադարձ քայլեր ձեռնարկել տարիներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունները վերականգնելու համար»։

Իրանի և 6 գերտերությունների միջև ստորագրված համաձայնագրով Թեհրանը պարտավորվել էր սահմանափակել միջուկային ծրագիրը՝ արևմտյան պատժամիջոցները վերացնելու դիմաց։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, 2018-ին միակողմանիորեն դուրս էր եկել գործարքից և վերականգնել պատժամիջոցները Իրանի դեմ։

XS
SM
MD
LG