Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը


Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ձայների 83 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Ամենաքիչը 3․5 և ամենաշատը 6 ժամից Ազգային ժողովը կսկսի երկրորդ ընթերցմամբ քննարկումները։

Նախագծով իշխող ուժը հրաժարվում է վարկանիշային ցուցակներից և հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնում է փակ համամասնական կարգով։

XS
SM
MD
LG