Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 565 մարդ, բոլորը Sputnik V-ով


Հայաստանում մինչև օրս կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 565 մարդ, բոլորը ռուսական Sputnik V պատվաստանյութով, «Ազատության»-ը փոխանցեցին Առողջապահության նախարարությունից։

Նախարարությունից նաև տեղեկացրեցին, որ ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակը դեռ չի առաքվել Հայաստան, գնման պայմանագիրը ստորագրված է։

Առողջապահության նախարարությունը նաև ձեռք է բերել բրիտանաշվեդական AstraZeneca պատվաստանյութ՝ 12 հազար մարդու համար։ Պատվաստումները, սակայն, դեռ չեն սկսվել։

Հիշեցնենք՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր, «Ազատության» հետ զրույցում, ասաց, որ AstraZeneca-ի հետ կապված խնդրահարույց բոլոր հարցերը հաշվի են առնվելու։

Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներ միառժամանակ սառեցրել էին AstraZeneca ընկերության արտադրած վակցինայի կիրառումը, քանի որ գրանցվել են կողմնակի բացասական ազդեցության դեպքեր:

XS
SM
MD
LG