Մատչելիության հղումներ

Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումները պատրաստ են կլինիկական փորձարկումների․ նախարար


Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթաց, ըստ Արշակյանի, մեկնարկել է նախորդ տարի։ Սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն օդի ծավալի և ճնշման ղեկավարման մշակված ալգորիթմների օգնությամբ անհրաժեշտ ծավալներով փոխարինում է մարդու շնչառական համակարգին:

«Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակներ արդեն պատրաստ են և անցնում են փորձարկումներ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով։ Հուսանք, որ այն կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը», - մասնավորապես գրել է նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG