Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը պնդում է՝ ինքնաթիռի կործանումը «արտաքին ազդեցության» հետևանք է


Ղազախստանում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, ըստ նախնական տվյալների, ենթարկվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության», ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին, հայտնել է ավիաընկերությունը:

Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովը դեկտեմբերի 27-ին հայտնել է, որ նախքան ինքնաթիռի կործանումը, որը պետք է վայրէջք կատարեր Գրոզնիում, Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանում արգելվել են վայրէջքները ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։ Մինչ այդ, նրա խոսքով, օդաչուն երկու անգամ փորձել է վայրէջք կատարել, սակայն չի կարողացել դա անել մառախուղի պատճառով։ Դրանից հետո, ըստ Յադրովի, առաջարկել են իջեցնել ինքնաթիռը մոտակա օդանավակայաններից մեկում, սակայն օդաչուն որոշում է կայացրել թռչել Ակտաու Կասպից ծովի վրայով։

Դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG