Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ


Տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ:

Ըստ ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության՝ վարույթը հարցվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում:

Վարչական վարույթ հարուցվել է «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ:

Հիշեցնենք՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը երեկ հայտնել էր, որ մարտի 30-ին վարույթ կհարուցեն շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG