Չինաստանի արտգործնախարար Վան Ին այսօր Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Բանակցությունների հիմնական թեման Թեհրանի և Պեկինի միջև երկկողմ հարաբերությունների հետագա խորացումն է։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեն հայտարարել է, որ չինական դիվանագիտության ղեկավարի երկօրյա այցի ընթացքում կողմերը պատրաստվում են Իրանի և Չինաստանի միջև համակողմանի գործակցության մասին պայմանագիր ստորագրել, որի գործողության ժամկետը պետք է սպառվի 2046 թվականին։