Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ:
Ըստ Արցախի Ազգային ժողովի, կողմերը քննարկել են հետպատերազմյան Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ժամանակածին խնդիրներ, անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Նրանք մասնավորապես, խոսել են հայ ռազմագերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու շուրջ ձեռնարկվող միջոցառումների մասին:
Երկուստեք դատապարտելի են համարել Ադրբեջանի որդեգրած հայկական կրոնական և պատմամշակույթային ցեղասպանությունը, այս առումով կարևորել արտաքին գերատեսչության՝ միջազգային կառույցներին ուղղված կոչերը:
Արթուր Թովմասյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, նշել է.- «Ճգնաժամային իրավիճակում հայտնված ցանկացած պետության համար լավագույն տարբերակը, թերևս, արտահերթ ընտրությունների անցակցումն է: ՀՀ-ում ստեղծված իրադրությունը ինքնին պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եթե ուզում ենք ունենալ անվտանգ Արցախ, ապա պետք է ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»: