Մատչելիության հղումներ

Արա Այվազյանն ու Արայիկ Հարությունյանը խոսել են գերիների վերադարձի համար ձեռնարկվող քայլերի մասին


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր հանդիպմանը խոսել են Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերից: Նախագահի աշխատակազմից փոխանցում են, որ նրանք կարևորել են տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը:

Հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում Արայիկ Հարությունյանը և Արա Այվազյանը մտքեր են փոխանակել հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ անընդունելի գնահատելով Ադրբեջանի կողմից այդ խնդրի անհարկի քաղաքականացումը:

Ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական քաղաքական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այդ առնչությամբ շեշտվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման անկյունաքարային դերը հակամարտության արդարացի լուծման համատեքստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG