Ապրիլի 2-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների նիստի շրջանականերում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այս մասին այսօր հայատարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում մյուս հնարավոր հանդիպումների թվում նախատեսվում է Սերգեյ Լավրովի շփումը Արա Այվազյանի և Ջեյհուն բայրամովի հետ: Ի՞նչ ձևաչափով կանցնեն բանակցությունները՝ առանձին, թե՞՝ եռակողմ Զախարովան չի հայտնել։
Ամեն դեպքում նախատեսվում է, որ Հայաստանի և Ադրեբջանի արտգործնախարարներն ապրիլի 2-ին Մոսկվայում կմասնակցեն ԱՊՀ արտգործնախարարների հավաքին։
Հավելենք, որ Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը վերջին անգամ հանդիպել են փետրվարի 18-ին՝ Մոսկվայում։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, այդ հանդիպմանը քննարկվել է երկրների միջև բազմապլան դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Նաև հանգամանալից քննարկում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման բոլոր ասպեկտների վերաբերյալ:
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել է «Ռուսաստանի արտաքին քաղաքական ու դիվանագիտական գործունեությունը» փաստաթուղթը, որում մասնավորապես նշված է․ - «Ռուսաստանն ու անձամբ Վ. Վ. Պուտինն առանցքային դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արյունահեղության սուր բռնկման հաղթահարման գործում։
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Կողմերի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմ, ստեղծվել է հումանիտար արձագանքման միջազգային կենտրոն:
Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ լուծվել են հումանիտար կարիքների, փախստականների վերադարձի, ռազմագերիների փոխանակման, խաղաղ կյանքի հաստատման հետ կապված խնդիրներ։ Արդյունքում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում կայունացել է, ինչը թույլ է տվել իրականացնել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքները։ Ռուսաստանը նաև մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական կարգավորման գործընթացի առաջխաղացմանը»։
Ուշագրավ է, որ այս փաստաթղթում և՛ս պաշտոնական Մոսկվան թեև շատ կարճ, բայց ընգծում է արցախյան խնդրի քաղաքական կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շարջանակներում։