Մատչելիության հղումներ

Պուտինը կարևոր է համարել Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնության պահպանումը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունը պայմաններ է ստեղծել արդարացի հիմքով երկարատև կարգավորման համար։

«Կարևոր է, որ պայմանավորվածությունները պահպանվում են։ Մարտական գործողությունները ամբողջովին դադարել են, իրավիճակը կայունացել է։ Այդպիսով պայմաններ են ստեղծվել տարածաշրջանում ճգնաժամի երկարատև և լիարժեք կարգավորման համար, ընդ որում արդարացի հիմքով, ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովրդի շահերին համապատասխան»,- այսօր ասել է Պուտինը` խոսելով BRICS-ի անդամ երկրների տեսակոնֆերանսում։ Այդ կազմակերպության անդամ են 5 երկիր՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան ու Հարավային Աֆրիկա։

Պուտինը նշել է, որ ռուսական կողմը ամենաակտիվ ջանքերն է գործադրել` դադարեցնելու մարտական գորածողությունները Ռուսաստանին բարեկամ երկու երկրների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG