Վիրջինիան չեղարկել է մահապատիժը և դարձել է Ամերիկայում գերագույն պատժից հրաժարված թվով 23-րդ նահանգը:
«Այդ տեսակի պատժաչափն այլևս տեղ չունի մեր համայնքում»,- հայտարարել է Վիրջինիայի նահանգապետ, դեմոկրատական Ռալդ Նորթամը:
Վիրջինիայի օրենսդիր մարմինը երեկ է կայացրել մահապատիժը չեղարկելու որոշումը, հանրապետական օրենսդիրները պնդել են, որ մահապատիժը պետք է պահպանել և կիրառել առավել ծանր ու դաժան հանցանքներ կատարողների նկատմամբ և այդպես արդարություն ապահովել զոհերի ազգականների համար, սակայն դեմոկրատական օրենսդիրները չեն ընդունել այդ փաստարկը:
Նահանգապետ Նորթամն ասել է, որ Վիրջինիայում առավել հաճախ մահապատժի են ենթարկվել սևամորթ հանցագործները, ինչը դատական համակարգի թերի աշխատանքի հետևանք է:
«1973 թվականից սկսած մահվան դատապարտված ավելի քան 170 մարդ արդարացվել և անմեղ է ճանաչվել: Մահապատիժների թվով Վիրջինիան միայն Տեքսասի նահանգին է զիջել: Վիրջինիայում 1976 թվականին մահապատիժը վերականգնելուց հետո ի կատար է ածվել 113 դատավճիռ, սակայն նման բան էլ չի լինի»,- ասել է նահանգապետը:
Վիրջինիայի բանտում մնացել է մահվան դատապարտված երկու հանցագործ, նրանց դատավճիռը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ՝ առանց ներման իրավունքի: