Վրաստանում անցած փետրվարին Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից անցկացված հարցումների համաձայն, բնակչության կեսից ավելին՝ 53 տոկոսը չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Հրաժարվողների մեծ մասը` 48 տոկոսը չի վստահում վակցինայի որակին, իսկ 20 տոկոսի կարծիքով` համավարակը կարելի է հաղթահարել նաև առանց պատվաստվելու։
Հարցվածների 35 տոկոսն ասել է, թե համաձայն է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ընդունել, եթե նման հնարավորություն ընձեռվի։
12 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին։