Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 4 դեպք


Արցախում երեկ կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 436 դեպք: Կատարվել է 21 հազար 447 թեստավորում:

COVID-19-ից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG