Մատչելիության հղումներ

Թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է 10 տոկոսով


Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքն, այսօր միջազգային բորսաներում աշխատանքային շաբաթվա մեկնարկին, կտրուկ անկում է արձանագրել։

Ասիական բորսաների վերաբացումից անմիջապես հետո լիրայի փոխարժեքը ամերիկյան տարադրամի նկատմամբ նվազել է ավելի քան 15 տոկոսով։ Հետագայում, գործարքների ծավալի աճին զուգահեռ, իրավիճակը փոքր ինչ կայունացել է՝ կանգ առնելով մոտ 10 տոկոս անկման ցուցանիշի վրա։

Տնտեսագետների համոզմամբ, թուրքական տարադրամի անկման գլխավոր պատճառը նախագահ Էրդողանի՝ Կենտրոնական բանկում իրականացված հերթական կադրային փոփոխություններն են։

Շաբաթ օրը Էրդողանը պաշտոնանկ էր արել Կենտրոնական բանկի նախագահ Նաջի Աղբալին՝ այդ պաշտոնում նշանակելով իր կուսակից, միջազգային ֆինանսական շրջանակներին անհայտ Շահապ Քավջիօղլուին։ Սա Թուրքիայի ԿԲ նախագահի երրորդ փոփոխությունն է վերջին երկու տարիների ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG