Մյանմայի (միջազգայնորեն ճանաչված մյուս անունը՝ Բուրմա) բժիշկների և բուժքույրերի խմբեր երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մանդալայում բողոքի ցույց են անցկացրել:
Մյանմայում այս տարվա փետրվարի 1-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում: Բանակի ղեկավարները պնդում են, թե քաղաքացիական վարչակարգը չի կարողացել «կարգուկանոն ապահովել և արդար ընտրություններ անցկացնել»:
Զինվորական խունտայի պարագլուխների հրամանով Մյանմայի քաղաքացիական ղեկավարներն, այդ թվում՝ դեմոկրատական եղանակով ընտրված լիդեր Աուն Սան Սու Չժին, ձերբակալվել են:
Խունտան մեկ տարով ռազմական դրություն է հայտարարել, խոստանալով դրա ավարտից հետո համընդհանուր ընտրություններ անցկացնել:
Խունտայի դեմ ցույցերին մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: Բախումներում զոհվել է մոտ 250 մարդ:
Միջազգային համայնքը խստորեն դատապարտել է հեղաշրջումը և պահանջել է անհապաղ դադարեցնել բռնություններն ու ազատ արձակել ձերբակալվածներին: