Մատչելիության հղումներ

Մյանմայում հազարավոր մարդիկ բողոքում են ռազմական հեղաշրջման դեմ


Մյանմա - Բողոքի ցույցը Յանգոնում, 6-ը փետրվարի, 2021թ․
Մյանմա - Բողոքի ցույցը Յանգոնում, 6-ը փետրվարի, 2021թ․

Այսօր հազարավոր մարդիկ դուրս են եկել Մյանմայի խոշոր քաղաք Յանգոնի փողոցներ՝ բողոքելով երկրում իրականացված ռազմական հեղաշրջման դեմ։

Իշխանությունը վերցրած զինվորական ռեժիմը իսկույն արգելափակեց ինտերնետը։ Իսկ մինչ այս նրանք կասեցրել էին սոցցանցերը՝ Թվիթերը, Ինստագրամը, Ֆեյսբուքը, որի օգտատերերից է երկրի 54 միլիոն բնակչության մոտավորապես կեսը։ Մինչ արգելափակումը սոցցանցերում մի քանի հեշթեգ էր բացվել՝ «Փրկել Մյանման», «Հարգել մեր քվեն», և այս պլատֆորմները բազմաթիվ մարդիկ օգտագործում էին հեղաշրջման դեմ իրենց ձայնը բարձրացնելու համար։

Փետրվարի 1-ին Մյանմայում, նախկին անվանումը՝ Բիրմա, ռազմական հեղաշրջում է իրականացվել։ Ավելի քան 100 պաշտոնյա և քաղաքական հասարակական գործիչներ են ձերբակալվել՝ այդ թվում Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին։

Իշխանությունը զավթած զինվորականները խոստացել են մեկ տարի անց ընտրություններ կազմակերպել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG