Միացյալ Նահանգները «Թալիբան» շարժման հետ ստորագրել է պատմական համաձայնագիր, որը կարող է վերջ դնել Աֆղանստանում տասնամյակներ շարունակվող զինված հակամարտությանը:
Կատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրված փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը փուլ առ փուլ դուրս կբերի 18 տարի շարունակ Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքը, որից հետո թալիբները և Աֆղանստանի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը բանակցություններ կսկսեն խաղաղության հաստատման շուրջ:
Միացյալ Նահանգները Աֆղանստան է ներխուժել 18 տարի առաջ՝ Ջորջ Բուշի նախագահության օրոք՝ ոչնչացնելու «Թալիբան»-ի ռեժիմը, որն ապաստան էր տվել միջազգային ահաբեկչական խմբավորումներին: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատևական պատերազմն է: