Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթել է Մյանմայում արյունահեղությունը դադարեցնելու համար:
«Ծնկի եմ գալիս և սրտումս մեծ ցավով ու տագնապով աղոթում եմ, որ իրավիճակը Մյանմայում կայունանա, այնտեղ զոհվում են մեծ թվով մարդիկ, հիմնականում երիտասարդներ, ծնկի եմ գալիս և աղաչում եմ՝ վերջ տվեք բռնությանը, պետք է երկխոսություն սկսել»,- ասել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը:
Մյանմայում փետրվարի 1-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, հազարավոր մարդիկ ցույցերով բողոքում են զինվորական խունտայի դեմ, բախումներում սպանվել է ավելի քան 180 մարդ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2017 թվականին է այցելել Մյանմա: