Մատչելիության հղումներ

Մյանմայում ցուցարարների շարքերում զոհերի թիվն աճում է


Մյանմայում զինվորականները շարունակում են կրակ բացել ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ելած ցուցարարների վրա։ Մարտի 15-ին առնվազն հինգ ցուցարար է սպանվել։

Նախօրեին անվտանգության ուժերը 38 ցուցարար էին սպանել, երբ նրանք Յանգոնի արվարձանում ջահերով հարձակում էին կազմակերպել Չինաստանի ֆինանսավորմամբ գործող ձեռնարկությունների վրա` ցանկանալով հրդեհել դրանք։ Ցուցարարների պնդմամբ՝ Չինաստանը աջակցել է փետրվարի 1-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը։

Այս ընթացքում, ըստ «Քաղբանտարկյալների աջակցության ընկերակցության» տվյալների, Մյանմայում զինվորականների կողմից արդեն 140 ցուցարար է սպանվել։

XS
SM
MD
LG