Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի թվերը դինամիկ աճում են նաև Շիրակի մարզում


Կորանավիրուսի թվերն աճում են նաև Շիրակի մարզում: Ըստ մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանի՝ մարտի սկզբից մարզում նկատվում է կոնավիրուսով հիվանդների թվի դինամիկ աճ:

«Այս պահին ամբուլատոր բուժվող հիվանդների թիվը 62-ն է, դրանք հաստատված կորոնավիրուսային վարակով հիվանդներ են։ «Գյումրի» կենտրոնի տրիաժ բաժանմունքում բուժվող հիվանդների թիվը 10-ն է, մենք օրվա ընթացքում ունեցել ենք 64 նմուշառում, որոնցից 14 մոտ է ֆիքսվել դրական դեպք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասլանյանը։

Ստացիոնար բուժման կարիք ունեցողներին հոսպիտալացնում է Առողջապահության նախարարության տրիաժ կենտրոնը: Շիրակի մարզում այս պահին կոնավիրուսով հիվանդների սպասարկող բուժհաստատություն չկա:

«Դեռևս չունենք, գիտեք, հունվարի կեսերից «Գյումրի» կենտրոնի քովիդ բաժանմունքը դադարեցրեց իր գործունեությունը և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը, որպես քովիդ կենտրոն դադարեցրեց իր գործունեությունը։ Դա պայմանավորված էր ընդհանուր թվերի նվազման հետ։ Այս պահին դեռևս չունենք ստացիոնար բուժօգնություն տրամադրող քովիդ ո՛չ բաժանմունք, ո՛չ ստացիոնար բուժհաստատություն», - ասաց Լեյլի Ասլանյանը։

Եթե կորոնավիրուսով հիվանդների թիվն աճի, չի բացառվում, որ մարզի 2 բուժհաստատությունները կրկին զբաղվեն կորնավիրուսով հիվանդների բուժմամբ:

«Թվերի աճի հետ մահճակալների դեֆիցիտ կզգացվի, և նախարարությունը, ելնելով դրանից, ամենայն հավանականությամբ, ստացիոնար մահճակալներ կծավալի մեզ մոտ», - ասաց մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատարը։

Թե ստացիոնար քանի հիվանդ է մարզից բուժվում մայրաքաղաքում կամ Սպիտակի քովիդ կենտրոնում, թվային տվյալները նախարարություն է տիրապետում:

Հուվարին ու փետրվարին, երբ նկատվեց կորոնավիրուսով հիվանդների թվի կտրուկ նվազում, արդյո՞ք մարզում զրո ցուցանիշ ունեցել ենք, հետարքրվեցինք Լեյլի Ասլանյանից․ - «Ո՛չ, ցավոք սրտի, զրո ցուցանիշ չենք ունեցել, բայց 30,32, 33, էդ կարգի թվեր ունեցել ենք։ Ամենացածր թվերն էդպիսին են եղել»։

XS
SM
MD
LG