Մատչելիության հղումներ

Ձյան տեղումների և բքի պատճառով որոնողական աշխատանքներն այսօր դադարեցվել են


Այսօր Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։

Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը փոխանցում է, որ նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը։

Երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG