Մատչելիության հղումներ

ԵՄ պատվիրակը Վրաստանում բանակցում է իշխանության և ընդդիմության հետ


Վրաստանի ընդդիմությունը հանդիպում է Եվրամիության բանագնացի հետ, Թբիլիսի, 13-ը մարտի, 2021թ.
Վրաստանի ընդդիմությունը հանդիպում է Եվրամիության բանագնացի հետ, Թբիլիսի, 13-ը մարտի, 2021թ.

Վրաստանի իշխանությունը պատրաստ է ընդդիմության հետ համաձայնության գալ` արդար պայմաններով, այսօր հայտարարել է խորհրդարանի խոսնակը:

«Մենք ուզում ենք գտնել այն լուծումը, որը կերաշխավորի կայուն, երկարատև քաղաքական համագործակցությունը մեր երկրում», - ասել է Արչիլ Թալաքվաձեն Եվրամիության հատուկ դեսպանի հետ հանդիպումից հետո:

Երկրում ամիսներ շարունակվող ներքաղաքական ճգնաժամը հարթելու համար Թբիլիսի է ժամանել Եվրոպական խորհրդի պատվիրակ, շվեդ փորձառու դիվանագետ Քրիստիան Դանիելսոնը: Վերջինս երեկվանից բանակցում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հետ, հանդիպումներին մասնակցում են նաև Վրաստանում ԱՄՆ և Եվրամիության դեսպանները:

«Եթե այս բանակցությունները հաջողվեն, երեկոյան ընդդիմությունն ու իշխանությունը արդեն կարող են մեկ սեղանի շուրջ նստել», ֊ հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը:

Ընդդիմադիրները չեն ընդունում անցած հոկտեմբերին տեղի ունեցած ընտրությունները, որոնց արդյունքներով մեծամասնություն էր ստացել «Վրացական երազանք»-ը, և պահանջում են նոր, արդար քվեարկություն:

XS
SM
MD
LG