Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական բնույթի վարժանքները, որոնք կանցկացվեն մարտի 15-18-ը, պլանային են և վտանգներ չեն ստեղծում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր ունեցած տվյալներով՝ հիշատակված վարժանքները, ինչպես ասացի, կրում են պլանային բնույթ, ուղղված են զորքի մարտական պատրաստվածության կատարելագործմանը և վտանգներ չեն ստեղծում տարածաշրջանի կայունության և անվտանգության համար», - ասել է Զախարովան։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությանը ներկայացուցիչը դրական է գնահատել Բաքվի և Երևանի տրամադրվածությունը եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հարցում։
Զախարովան հիշեցրել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով ստեղծված աշխատանքային խմբի գլխավոր խնդիրն է «իրականացնել բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապասառեցման շուրջ»։