Ադրբեջանի զինուժը հաջորդ շաբաթ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի՝ տասը հազար զինծառայողի մասնակցությամբ, հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարությունը։
Դրանք, ըստ հաղորդագրության, կմեկնարկեն մարտի 15 -ին, կշարունակվեն 4 օր՝ մոտ հարյուր միավոր տանկերի և այլ զրահատեխնիկայի, հրթիռային համակարգերի, օդուժի ու անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ։
«Վարժանքները կանցկացվեն լեռնային՝ դժվարին ռելիեֆ ունեցող տարածքներում, ուշադրության կենտրոնում կլինի զորքերի կառավարումն ու նրանց մարտունակության բարձրացումը, ինչպես նաև կմշակվեն հակաահաբեկչական գործողություններ և պայքարի միջոցներ՝ ապօրինի զինված խմբավորումների դեմ»,- ասված է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։