Մատչելիության հղումներ

5-6-բալլանոց երկրաշարժ Իրանում, զգացվել է նաև Սյունիքի մարզում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր առավոտյան 5-6-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի տարածքում, այն զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի մարզում։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժը նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է տեղական ժամանակով ժամը 9:46 (Գրինվիչի ժամանակով` ժամը 5:46), հյուսիսային լայնության 38․56 աստիճան և արևելյան երկայնության 45․11 աստիճան աշխարհագրական կոորդինատներով` Իրան, Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Հայաստանի պետական սահմանից 95 կմ հեռավորության վրա, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալլ, Սյունիքի Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում այն զգացվել է 2-3 բալլ ուժգնությամբ:

Իրանում երկրաշարժի հետևանքով հնարավոր տուժածների, ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ չկան։

XS
SM
MD
LG