Հայաստանում համաճարակային իրավիճակը խիստ լարված է, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
«Վերջին14 օրվա տվյալներով, եթե համեմատենք նախորդ 14 օրվա հետ, մենք արդեն ունենք 91 տոկոսից ավել դեպքայնության ցուցանիշի աճ, ընդ որում պետք է նշեմ, որ Հայաստանում արդեն վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից և կազմում է 1․3, ինչը նշանակում է, որ մոտակա 7 օրերի ընթացքում, եթե որևէ միջոցառում չձեռնարկվի և չբարձրացնենք զգոնությունը անվտանգության կանոների նկատմամբ, կարող ենք ունենալ լրացուցիչ 3 հազար 700 նոր դեմք առաջիկա 7 օրվա ընթացքում», - ասաց վարչության պետը։
Աբովյանի խոսքով՝ դեպքերի կտրուկ աճ կա նաև մանկապատանեկան տարիքային խմբի երեխաների շրջանում։ «Օրիանակ՝ 3-5 տարեկանների շրջանում դեպքայնությունն աճել է 1․17 անգամ, 6-ից 17 տարեկանների շրջանում՝ 1․42 անգամ, իսկ 6-ից 8 տարեկանների շրջանում՝ 3․3 անգամ»։
Նրա փոխանցմամբ, մահճակալների թիվը «բավական սուղ է», քանի որ հոսպիտալացման թիվն է ավելացել, հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, և «եթե այսպես շարունակվի կունենանք այն վիճակն, ինչ ունեինք հոկտեմբերին»։
Նշենք, որ երեկ իրականացվել է 4 հազար 285 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք։