Ուղիղ մեկ տարի առաջ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ՝ պանդեմիա, աշխարհում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվելուց շուրջ երեք ամիս անց։
Համավարակի մասին ԱՀԿ-ի հայտարարությունը ցնցեց աշխարհը՝ դադարեցնելով տնտեսության աշխատանքը, փոխելով միլիարդավոր մարդկանց կյանքեր։
Չինաստանում ծագած վարակը չշրջանցեց աշխարհի և ոչ մի երկիր՝ մինչ օրս վարակելով շուրջ 118 միլիոն, խլելով 2 միլիոն 600 հազար մարդու կյանք։ Պաշտոնական այս տվյալները, ըստ մասնագետների, մի քանի անգամ ցածր են իրական թվերից։
Տե՛ս նաև այստեղ