Մատչելիության հղումներ

Ըստ Գեղամ Մանուկյանի` պատգամավորներն այսօր ԱԺ շենք են մտել տնտեսական մուտքերով


Մեկնարկել է ընդդիմադիր քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքը: Նրանք բեմահարթակը տեղափոխել են Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկի հատված:

Շարժման անդամներից դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ պատգամավորներն այսօր խորհրդարանի շենք են մտել տնտեսական մուտքերով, գարաժներով. «Մենք գործ ունենք վախկոտների հետ: Պատգամավոր են արդյոք մարդիկ, որ գլուխները կախ, գաղտագողի են մտնում խորհրդարան»:

Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երեկվանից փակ են պահում նաև Ազգային ժողովի հարևանությամբ գտնվող Դեմիրճյան փողոցը։ Ցուցարարներից որոշներն այստեղ են գիշերել՝ վրաններում։ Ընդդիմադիրները Դեմիրճյան փողոցը փակեցին երեկ երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան չի դիմելու՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ վարչապետի առաջարկի հարցով։

Վարչապետի հրաժարականը պահանջող շարժումը 10 օրից ավելի է` փակ է պահում Բաղրամյան պողոտան:

XS
SM
MD
LG