Մատչելիության հղումներ

Ցուցարարները շրջափակել են Ազգային ժողովի բոլոր մուտքերը


«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ կոչ արեց փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը:

Նա ասաց, որ չպետք է թույլ տալ պատգամավորներին մուտք գործել Ազգային ժողովի շենք։ Դրանից հետո իրավիճակը կտրուկ լարվեց, քաշքշուկ սկսվեց ոստիկանների և նրանց միջև: Հանրահավաքի մասնակիցներն այս պահին շրջափակել են խորհրդարանի բոլոր մուտքերը, այստեղ պատրաստվում են վրաններ տեղադրել:

Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նպատակ չունեն անցնել Ազգային ժողովի շենքի տարածք, հորդորեց չտրվել սադրանքների:

Վարչապետի հրաժարականը պահանջող շարժման անդամները արդեն 10 օրից ավելի է՝ փակ են պահում պողոտան։ Շարժումը, կողմ լինելով արտահերթ ընտրություններին, առաջարկել է իր սցենարը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG