Նախագահի աշխատակազմը հերքում է շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում: Ըստ նրա աշխատակազմի հաղորդագրության` դա ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն:
«Նախագահ Սարգսյանը ո՛չ այդ օրը, ո՛չ որևէ այլ օր չի եղել Բաքվում:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 17-ին, 2020թ. նոյեմբերի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում, Երևանում, Հանրապետության նախագահի նստավայրում իր աշխատանքային ժամանակացույցով նախատեսված հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին: Վերջինս նախագահ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը», - ասված է հայտարարության մեջ: