Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն ու Վահրամ Բաղդասարյանը քննարկել են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիները


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի հրավերով:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն ու Վահրամ Բաղդասարյանը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ այսօր հանդիպելու են նախագահ Արմեն Սարգսյանին:

Ընդդիմադիրները նախագահից պահանջում են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վարչապետի միջնորդությունն ուղարկել Սահմանադրական դատարան։ Բաղրամյան պողոտան արդեն 11-րդ օրը փակ պահող ընդդիմադիրները հայտարարում են՝ նախագահը մինչև երկուշաբթի ժամանակ ունի որոշում կայացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG