Իլոն Մասքի SpaceX ընկերության Starship հրթիռի փորձնական 10-րդ նախատիպը երեկ հաջողությամբ արձակվել է, հասել է ծրագրով նախատեսված 10 կիլոմետր բարձրության, ապա կարողացել է ուղղահայաց վայրէջք կատարել, սակայն րոպեներ անց պայթել է:
«Մնաս բարով, թիվ 10 հրթիռ, պատվով զորացրվեցիր», - Թվիթերում գրել է գործարար և գյուտարար, միլիարդատեր Մասքը:
SpaceX ընկերությունը հուսով է ապագայում այդ հրթիռներով տիեզերագնացների անձնակազմեր և բեռներ հասցնել Լուսին և Մարս:
Հրթիռը կարող է մինչև 100 տոննա բեռ փոխադրել: Առաջիկայում պետք է փորձարկվեն Starship տեսակի ևս մի քանի հրթիռներ: