Մատչելիության հղումներ

SpaceX-ը լրտեսական նշանակության արբանյակ է ուղարկել տիեզերք


SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը, Քենեդիի անվան տիեզերական կենտրոն, Ֆլորիդա, արխիվ
SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը, Քենեդիի անվան տիեզերական կենտրոն, Ֆլորիդա, արխիվ

Իլոն Մասքի ղեկավարած SpaceX տիեզերական ընկերությունը Falcon 9 բազմակի օգտագործման հրթիռով տիեզերք է արձակել լրտեսական նշանակության արբանյակ, որը պատկանում է ԱՄՆ ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչությանը:

SpaceX-ը պատվիրատուի պահանջով արբանյակի դիրքավորման մասին տվյալները չի հայտնել, սակայն հեռարձակել է հրթիռի արձակումը, անջատումն արբանյակից և հաջող վերադարձը Երկիր:

Այդ հրթիռը երկու անգամ արդեն օգտագործվել է՝ նախ` միջազգային տիեզերակայան բեռ հասցնելու, ապա` Starlink ծրագրով ինտերնետի աշխատանքն ապահովող արբանյակների հերթական խումբը երկրային ուղեծիր հասցնելու համար:

XS
SM
MD
LG