Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։
Գաբրիելյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2019-ի նոյեմբերից։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Գասպարյանը։
Որոշումների տեքստերը տեղադրված են կառավարության e-gov.am կայքում։