ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն։
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Հոկտեմբերի 22-ին Արտակ Նահապետյանն ազատվել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: