Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հրաժարական է տվել պաշտոնից: Այս մասին հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ փետրվարի 23-ին նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրության հանդիսավոր արարողություն, դրանից հետո նախարար Բախշիյանը հանդես է եկել իր զբաղեցրած պաշտոնից հրաժարականի մասին հայտարարությամբ:
«Շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ ու նվիրված աշխատանքի համար՝ ցանկանում եմ հայտնել նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին: Որոշման պատճառներն անձնական են:
Բոլորիդ մաղթում եմ շարունակել եռանդուն ու բեղմնավոր աշխատանքն՝ ի բարօրություն մեր երկրի»,- մասնավորապես ասել է Աշոտ Բախշիյանը:
Հաջորդ օրը` փետրվարի 24-ին, զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը: