Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:

XS
SM
MD
LG