Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպումներ է ունեցել Լիլիթ Մակունցի, Էդմոն Մարուքյանի և Արման Աբովյանի հետ


Նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

Նախագահի գրասենյակից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:

Ավելի վաղ նախագահը հանդիպել է նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նրանք քննարկել են խորհրդարանի և նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG