Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հույս ունի, որ Հայաստանում երկխոսություն կհաստատվի


Ֆրանսիան հույս ունի, որ Հայաստանում երկխոսություն կհաստատվի, այսօր ասել է արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանը:

«Մենք շատ ենք կարևորում ժողովրդավարությունը և կայունությունը Հայաստանում և հույս ունենք, որ երկխոսություն կհաստատվի` հիմնվելով Հայաստանի նախագահի և վարչապետի լեգիտիմության վրա», - ընդգծել է Մինսկի խմբում համանախագահող երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կրկին սրվել է երեկ. Զինված ուժերի Գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» է որակել և իր կողմնակիցներին հրավիրել Հանրապետության հրապարակ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությամբ է դիմել: Նախագահը դեռ չի ստորագրել այդ որոշումը:

XS
SM
MD
LG