Մատչելիության հղումներ

Հայաստանում իշխանությունը պետք է փոխի ժողովուրդը, ասում է Էրդողանը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Հայաստանում իշխանությունը պետք է փոխի ժողովուրդը:

«Նիկոլ Փաշինյանը առանց այդ էլ գտնվում է մի իրավիճակում, երբ ժողովուրդը կարող է հասնել նրա հրաժարականին։ Սակայն, եթե խոսքը անմիջականորեն իշխանության տապալման մասին է, ապա մեր դիրքորոշումը հստակ է՝ դեմ ենք նման քայլին», - «Անադոլու» թուրքական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը և ընդգծել. - «Թուրքիան հանդես է գալիս ցանկացած հեղաշրջման դեմ, այդ թվում` Հայաստանում»:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ «իշխանափոխությունը հայ ժողովրդի իրավունքն է, և ընտրությունը պետք է անեն քաղաքացիները»:

Հիշեցնենք՝ երեկ էլ թուրքական դիվանագիտության ղեկավարն էր «վճռականորեն դատապարտել Հայաստանում հեղաշրջման փորձը»:

XS
SM
MD
LG